Վախճանվել է երգչուհի Հայկանուշ Դանիելյանը


19-04-1958   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

1958 թ ապրիլի 19-ին վախճանվել է երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: 

Հայկանուշ Դանիելյան (1893—1958) — հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր: Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1939): Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի (1932 թ-ից): Դերերգերից են՝ Ջիլդա, Վիոլետա (Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Ռոզինա (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Բատերֆլայ (Ջակոմո Պուչչինիի «Չիո Չիո-սան»), Անուշ (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Անտոնիդա (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին»), Մարգարիտ Վալուան (Ջակոմո Մեյերբերի «Հուգենոտներ»), Օլիմպիա (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»):



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից