Ստաս Միխայլովի երևանյան համերգին կհնչեն 20 ինքնատիպ երգեր

02-04-2019 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
 


Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի 20 ինքնատիպ երգ: Համերգային երեկոն, որը կրում է «Ես և Դու» խորագիրը, ներկայացնում է Միխայլովի՝ արդեն իսկ սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր:
 
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը Երևանում
կկատարի Всё для тебя, Только ты, Ты, Между небом и землёй, Без тебя, Там За Горизонтом, Берега мечты, Спаси меня և այլ սիրված գործեր: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ Սպասվում են  նաև այլ անակնկալներ:
 
Տեղեկացնենք, որ այս պահին Ստաս Միխայլովն իր «Ես և Դու» խորագիրը կրող համերգային շրջագայությամբ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքներում:
Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահա, Ցյուրիխ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Լոնդոն, Միլան և եվրոպական այլ քաղաքներում:
 
Առաջիկա ելույթների՝ այդ թվում երևանյան համերգի մասին տեղեկատվությունը զետեղված է արտիստի պաշտոնական կայքում:
 
Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը: Տոմսերն արժեն 5000-60 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1798 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար