«Տուրեցկու երգչախումբը» Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով

27-05-2019 19:00:00   |   |  Համերգ
 


Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-ին, ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում «Տուրեցկու երգչախումբը» կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր:
 
«The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի»  երկացանկի լավագույն ստեղծագործությունները: 
 
Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ
համերգով, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել: 
 
«Տուրեցկու երգչախումբ»-ը
երաժշտական կոլեկտիվ է, որը բաղկացած է տասը մենակատարներից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր` անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ այլ տասը լեզուներով: Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների: «Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրի գտնել «իր» երաժշտությունը:
Երգչախումբը մեր երկրում է եղել վերջին անգամ 5 տարի առաջ՝ 2012 թվականին: 
 
Տեղեկացնենք, որ երգչախմբի համերգները կազմակերպել են Prime Production-ը և SolArt ընկերությունը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2181 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար