«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի մամուլի ասուլիսը

22-05-2019 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի մամուլի ասուլիսը
 
11:00, 22 մայիսի, 2019
ք. Երևան
 
«Միսս Արմենիա»
համահայկական մշակութային հիմնադրամը հրավիրում է  մայիսի 22-ին, ժամը 11:00-ին «Միսս Տիեզերք Արմենիա 2019» և «Միսս Աշխարհ Արմենիա 2019» մրցույթների մամուլի ասուլիսին: Ասուլիսը տեղի կունենա Արարատ հյուրանոցի Red  Lounge սրահում, 2-րդ հարկ(Գրիգոր Լուսավորչի 7):
 
Ասուլիսի բանախոսներն են՝ 
 
Գոհար Հարությունյան, «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ
Ռուբինա Գրիգորյան, «Միսս Արմենիա» նախագծի ղեկավար  
Արենա Զեյնալյան, «Միսս Հայուհի 2018», «Միսս Համերաշխություն 2018 »
 
Ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների նպատակները, ընթացակարգերը, մասնակցության կանոններն ու ազգային գեղեցկության մրցույթ-փառատոնի շրջանակում անցկավող միջոցառումների օրակարգը:
 
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող ազգային գեղեցկության մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով՝ որպես մրցույթ-փառատոն: 
«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամը միակն է Հայաստանում, որն ունի  «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» միջազգային հեղինակավոր մրցույթներին մասնակցության և ազգային մակարդակով դրանք կազմակերպելուբացառիկ իրավունքը: «Միսս Արմենիա» հիմնադրամը 2018 թվականից անցկացնում է 2 մրցույթ, որոնք, համաձայն արտոնագրի, կոչվում են «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա»: Ազգային մրցույթում յուրաքանչյուրի հաղթողը մասնակցելու է համապատասխան միջազգային մրցույթին: 
 Նոր ձևաչափի
համաձայն՝ ազգային գեղեցկության մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսվում է մրցույթներին նախորդող միջոցառումների շարք  (սպորտային մրցումներ, տաղանդի բացահայտման շոու-ծրագիր, ինտելեկտուալ հարց ու պատասխան, նորաձևության ցուցադրություն), որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ներկայանալ ինչպես գեղեցիկ արտաքին տվյալներով, այնպես էլ իրենց գիտելիքներով, հմտություններով ու տաղանդով: Հաղթողը  կընտրվի մի քանի չափորոշիչների գնահատման արդյունքում:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել SPRING PR-ընկերություն:                                                        
PR-պատասխանատու Մարիամ Սաֆարյան, հեռ. + 374 10 500 561, + 374 96 23 25 19, [email protected]
 
 
 
 
 
 
 
***
«Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամ
 
«Միսս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթը հիմնադրվել է 1996 թվականին և որոշակի դադարներով անցկացվել է մինչեւ 2012 թվականը։ 2017 թվականին ստեղծվեց «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամը ՀՀ Մշակույթի և Սփյուռքի  նախարարությունների հովանու ներքո՝  վերականգնելով մրցույթը  և ստանձնելով  Հայաստանը հեղինակավոր միջազգային մրցույթերում  ներկայացնելու  առաքելությունը:  «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի նպատակներից է վերահսկել և միջազգային գեղեցկության մրցույթներում առաջադրել միայն ազգային մրցույթը հաղթած և պատրաստված ներկայացուցիչներ,  ովքեր կդառնան մեր երկիրը ներկայցնող պատվիրակներ և Հայաստանը ճանաչելի կդարձնեն ամբողջ աշխարհում: Հիմնադրամն իր գործունեությամբ և  գեղեցկության մրցույթի հարթակի միջոցով  նպատակ ունի ձեռք բերել նոր համագործակցություններ:
 «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամը միակն է Հայաստանում, որն ունի  «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» միջազգային  հեղինակավոր մրցույթներին մասնակցության և ազգային մակարդակով դրանք կազմակերպելու արտոնագրերը ( լիցենզիան):
 
***
«Միսս աշխարհ»
 
«Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը միավորում է աշխարհի հայուհիներին: Մրցույթին կարող են դիմել  և մասնակցել 17-27 տարեկան  մասնակիցներ  Հայաստանից  և Սփյուռքից: Գեղեցկուհու մասնակցության կարևորագույն առաքելությունն է բարձրաձայնել  մեր երկրում առկա որևէ մարդասիրական խնդիր և համախմբված աշխատանքով հասնել խնդրի լուծմանը: Որքան  հաջողված է  գեղեցկուհու բարեգործական նախագիծը, այնքան մեծ է մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունը: Այս տարի առաջին անգամ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի լողազգեստով ելույթը կփոխարինվի պարային համարով :
«Միսս աշխարհ Արմենիա»  համահայկական մրցույթը կկայանա 2019  թվականի հուլիսի  15-ին, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի Թայլանդում կայանալիք «Միսս Աշխարհ» միջազգային մրցույթում: 
 
***
«Միսս Sիեզերք»
«Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին կարող են դիմել  և մասնակցել 17-28 տարեկան ՀՀ քաղաքացիներ:  «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 15 մասնակիցները  Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վիրջինիա նահանգի Հոլլինս համալսարանում   անվճար ուսում ստանալու հնարավորություն  կստանան:  Կրթաթոշակը տրվում է եզակի երկրների, որտեղ գեղեցկության մրցույթները ցածր հեղինակություն են վայելում, նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների և գործընկերների հետաքրքրությունը: 
«Միսս Sիեզերք Արմենիա» ազգային մրցույթը կկայան 2019  թվականի հուլիսի 9-ին, Գյումրու  «Սև բերդ» ամրոցում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթում: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 99 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար