Կայուն ֆինանսական համաժողովը

22-05-2019 09:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մայիսի 22-ին ժամը 09։00-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կմեկնարկի երկօրյա տարածաշրջանային Կայուն ֆինանսական համաժողովը, որը կազմակերպում է հոլանդական “Greenpact” խորհրդատվական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԶԾ ImpactAim վենչուրային աքսելերատորի հետ համագործակցությամբ։
 
Միջոցառման գործընկերներն են “TCX”, “Green for Growth Fund,” ArmSwissbank, “Global Climate Partnership,” “ADWISE Consulting,” “Climate Uturn,” և
Impact Hub Yerevan կազմակերպությունները։ 
 
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանում
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
 
Տարածաշրջանային ներդրումային հիմնադրամների, բանկերի, վարկային կազմակերպությունների և ՓՄՁ-ների համար նախատեսված համաժողովի նպատակն է խթանել ներդրումները Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ՝ հանուն բնապահպանական և սոցիալական արդյունք ապահովող գործարար միջավայրի կայուն զարգացման:
 
Համաժողովին մասնակցելու են մոտ 150 միջազգային և տեղական ֆինանսական կազմակերպություններ։ Միջոցառման օրակարգը ներառում է ենթակառուցվածքային ոլորտներում ներդրումային միջավայրի բարելավմանը, մասնավոր և պետական հատվածների համագործակցությանը, կանաչ տնտեսության ֆինանսավորման հնարավորություններին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
 
 
Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 97 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար