Դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

25-06-2019 20:00:00   | Հայաստան  |  Համերգ
Հունիսի 25-ին, ժամը 20:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգը: 
Դաշնակահարուհու համերագաշարը կազմակերպում է Armenian National Music ընկերությունը։ Մինչ այս՝ Լուսինե Խաչիկյանը հունիսի 21-ին հաջողությամբ ելույթ է ունեցել Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի, հունիսի 23-ին՝ Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում: 
 


Մենահամերգի ընթացքում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում՝ Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Էլեն Յոլչյանի, Արսեն Բաբաջանյանի և Արթուր Աքշելյանի ստեղծագործությունները՝ գրված մենանվագ դաշնամուրի համար։
Համերգին ներկա կլինեն կատարվող ստեղծագործությունների հեղինակները, երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ և այլք: Համերգը վարելու է երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը:
Լուսինե Խաչիկյանն ակտիվորեն մասնակցում է հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության տարբեր միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ կոմպոզիտորների միության
կազմակերպած համերգներին` գարնանային և աշնանային համերգաշարերին, Երևանում, Սևանում, Ստեփանակերտում անցկացվող Տերտերյան ֆեստին, ինչպես նաև տարաբնույթ համերգային երեկոներին՝ պրոպագանդելով հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 311 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար