ԱՏՁՄ-ն և ArmSec-ը հայտարարում են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին

28-06-2019 18:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և ArmSec Հիմնադրամը հայտարարում են ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարք:  
 


«Մեր երիտասարդության ներուժը մեր երկրի անվտանգության ամենահավաստի երաշխիքն է» - կարծում է ԱՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը:
 
«Չկան խոցելի կամ անխոցելի էլ. Կառավարման համակարգեր, կան չտեստավորված կամ տեստավորված համակարգեր» - համոզված
է OWASP Armenia-ի  համահիմնադիր Վահագն Թուխարյանը:
 
«Պետական համակարգը ներքին ուժերով ամբողջությամբ ապահով լինել չի կարող, միայն համայնք - պետություն համագործակցությունն է, որ կարող է իրական անվտանգություն ապահովել» - ասաց ArmSec Հիմնադրամի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը:
 
Առաջին մրցույթը կմեկնարկի հունիսի 28-ին՝ ժամը
18:00 և կտևի 20 ժամ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել  այստեղ:
 
Հաղթող թիմերի համար նախատեսված է մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Կլինեն նաև այլ անակնկալ մրցանակներ:
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 386 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար