Sputnik Արմենիա. ասուլիս` նվիրված Հայ բժիշկների միջազգային համագումարին, որը Երևանում կանցկացվի հուլիսի 4-6-ը

25-06-2019 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հունիսի 25-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված Հայ բժիշկների միջազգային համագումարին, որը Երևանում կանցկացվի հուլիսի 4-6-ը։
 
Մամուլի ասուլիսի ընթացքում կխոսվի Հայ բժիշկների միջազգային համագումարի ծրագրի, ինչպես նաև էնդոպրոթեզավորման հայ մասնագետների վերապատրաստման ընթացքի մասին:
 
Մամուլի ասուլիսին
կմասնակցեն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր՝ Արմեն Չարչյանը, որն այս տարի կնախագահի միջոցառումը, նույն ԲԿ-ի օրթոպեդ-վնասվածքաբան
Ստեփան Մաթոսյանը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային ինստիտուտի օրթոպեդ-վնասվածքաբան Հայկ Աղաբաբյանը, «Գյումրի» ԲԿ-ի բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը:
 
Նշենք, որ համագումարն արդեն 5-րդ անգամ է կազմակերպվում Հայաստանում:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 168 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար