Կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն չի ներմուծվել Հայաստան

02-04-2015 18:45:21   | Հայիթի  |  Տնտեսություն

Ապրիլի մեկին ԶԼՆ-ներից մեկն անդրադարձել է Թուրքիայից ներկրվող լոլիկի վաճառքի ցածր գնին և եզրակացրել, թե Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից հետ ուղարկված՝ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված լոլիկ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն, մասնավորապես` լոլիկ Թուրքիայից չէր կարող ներմուծվել հանրապետություն, քանի որ թուրքական արտադրության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա արտադրանքի յուրաքանյուր խմբաքանակ, այդ թվում` լոլիկը, սահմանային վերահսկողության շրջանակներում պարտադիր ենթարկվում է բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության, որից հետո միայն թույլատրվում է մուտքը հանրապետություն

 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 854 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար