Ավարտվել է մահվան ելքով վթարի գործով նախաքննությունը

30-11--0001 00:00:00   | Սյունիքի մարզ  |  Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության  նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի բաժնի Մեղրիի բաժանմունքի մաքսային տեսուչ Արթուր Ղազարյանը 2015թ. մարտի 13-ին` ժամը 00:10-ի սահմաններում, ընկերոջ որդու ծննդյան արարողության ավարտից հետո, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես G500»  մակնիշի ավտոմեքենայով ուղևորներ` Ռազմիկ Ա.-ի, Ստյոպա Ն.-ի և Սերոբ Ն.-ի հետ միասին ընթացել է դեպի Երևան:
 


Մեքենան վարելով 50-60կմ/ժ արագությամբ` վարորդ Արթուր Ղազարյանը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքի արագությունը երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 20 կմ/ժ արագությանը հավասարեցնելու համար: Ա. Ղազարյանը  հնարավորություն ունենալով հայտնաբերել ճանապարհի տվյալ հատվածում կայանված  էքսկավատորը, միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու կամ էքսկավատորը շրջանցելու ուղղությամբ,
և իր վարած «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է էքսկավատորին, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է մեքենայի ուղևոր Սերոբ Ն.-ի մահը, իսկ Ստյոպա Ն.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառել միջին ծանրության վնաս:
 
Քրեական գործի նախաքննության ընթացքում Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը և այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 578 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար