Անցկացվել է <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն(ՈՊԲՈՒԿ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
 

Միջոցառման մեկնարկին ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը խոսեց Անդրանիկ Մարգարյանի մասին, երիտասարդներին ներկայացրեց գործչի կյանքը, անցած
քաղաքական ուղին:
Այնուհետև տեղի ունեցավ մեծ գործչի հիշատակին նվիրված համանուն ֆիլմի դիտումը, որին հաջորդեց մասնակից երիտասարդների կողմից քննարկումը:
 
Հավելենք, որ միջոցառման նպատակն էր երիտասարդներին առավել բովանդակալից ծանոթացնել ՀՀ համար կարևոր տեղ և դեր ունեցած քաղաքական գործչի կյանքին և գործունեությանը:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 616 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար