Իգնատի Առաքելյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի հետ

06-06-2017 18:19:50   | Բելոռուս  |  Տնտեսություն
Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ:
 


Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ երկրներում  ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մասնավորապես` պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խմբի ձևավորման շուրջ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև  տոհմային անասնաբուծության և սերմնաբուծության ոլորտում համագործակցությանը
վերաբերող հարցերին:
 
«Մեզ հետաքրքրում է Բելառուսի հետ համագործակցությունը հատկապես տոհմային անասնաբուծության ոլորտում: Բելառուսական կողմի հետաքրքրության պարագայում Հայաստանում հնարավոր է ստեղծել համատեղ տոհմային սելեկցիոն կենտրոններ»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիր:
 
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը նշել է, որ Իգնատի Առաքելյանի  կողմից բարձրացված հարցերը կարևոր են և անհրաժեշտ է դրանք քննարկել: Նա ընդգծել է, որ երկու գերատեսչությունների դիրքորոշումներն անհրաժեշտ է միավորել, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության արդյունքների վրա:
 
Հանդիպման ժամանակ որոշվել է,  որ ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերով կզբաղվի համապատասխան աշխատանքային խումբը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 934 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար