Ucom-ն առաջարկում է հետևել սպորտային իրադարձություններին Setanta հեռուստաալիքներով

22-08-2018 14:57:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


Մինչև սեպտեմբերի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Setanta Sports HD և Setanta Sports Plus HD սպորտային հեռուստաալիքները։ 
 
139-րդ կոճակը սեղմելիս սպորտի սիրահարները կմիանան Setanta Sports HD հեռուստաալիքին, որտեղ շուրջօրյա հեռարձակվող եթերացանկում ներառված են ֆուտբոլի Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի առաջնությունները, հոկեյի NHL առաջնությունը,
«UFC մարտեր առանց կանոնների» մենամարտերը, սպորտային վավերագրական ֆիլմեր ու հաղորդաշարեր, բոքս: 
 
138-րդ կոճակը սեղմելիս ֆուտբոլասերներն ու սպորտի սիրահարները կմիանան Setanta Sports Plus HD հեռուստաալիքին, որտեղ շուրջօրյա հեռարձակվող եթերացանկում ներառված են ֆուտբոլի Իտալիայի, Գերմանիայի առաջնությունները, Անգլիայի գավաթի, Անգլիայի լիգայի գավաթի խաղերը,  հոկեյի NHL առաջնությունը, խառը ոճի մենամարտերը, բասկետբոլի NBA առաջնությունը, Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարը, բոքս, «UFC Մարտեր առանց կանոնների» մենամարտերի հեռարձակումը, սպորտային հաղորդաշարեր:
 
Վերոնշյալ երկու հեռուստաալիքները տարվա կտրվածքով ներկայացնում են ավելի քան 1000 սպորտային միջոցառում որոնց թվում վերոնշյալ ծրագրերից զատ տեղ են գտել նաև ֆուտբոլի Բելգիայի առաջնությունը, Formula E-ի,  Top 14 ռեգբիի, թենիսի ATP 250 և Մաստեր սերիայի հանդիպումները:
 
Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց ալիքների հիմնական ցանկում։
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 10209 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար