Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքին

22-08-2018 17:26:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երև
անում կառուցման փուլում գտնվող  «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է լինելու հետազոտական, արտադրական և կրթական հատվածներից. ներկայում ընթացքի մեջ է երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը:   
 
«Ինժեներական քաղաք»-ն ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է Երևանի Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը. հողհատկացումն իրականացվելու է առաջիկայում: 
 
«Ինժեներական քաղաք»-ի տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները: Վարչապետը շրջայց է կատարել նաև նշված թանգարաններում՝ ծանոթացել այնտեղ ներկայացված ցուցանմուշներին: 
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Ինժեներական քաղաք» ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարում է մեր երկրի տնտեսության շարժիչներից մեկը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերության, ՏՏ ոլորտի և փորձարարական ճյուղի զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:  
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 10422 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար