Seedstars միջազգային մրցույթը փնտրում է հայաստանյան ամենալավ ստարտափին

27-08-2018 15:10:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում նորարարական լուծում ներկայացնող թիմերը։ Ամեն տարի միջոցառումն Հայաստանում իրականացվում է ոլորտի զարգացմանը նպաստող ընկերությունների հետ համատեղ, և այս տարի «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության հետ միասին այն տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։
 
Seedstars World-ը սթարթափերի բացառիկ մրցույթ է արագ զարգացող շուկաների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար։ Մրցույթը փնտրում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին նպաստող լուծումներ և փորձում է կապ հաստատել
ներդրողների և այդ լուծումները մշակող ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնյան հովտում և Արևմտյան Եվրոպայում գործող խոշոր ներդրողների ուշադրությունը։ 
 
Մրցույթին կարող են մասնացել այն ստարտափերը, որոնք գտնվում են զարգացման նախնական փուլում, այսինքն գործում են երկու տարուց
քիչ,  սակայն ունեն նվազագույն կենսունակ պրոդուկտ (MVP) և արդեն որոշակի քանակի օգտատերեր։ Seedstars World մրցույթն, ունենալով միջազգային գործընկերների մեծ ցանց, ինչպիսիք են՝ BBVA, Merck կամ Enel ընկերությունները, փնտրում է այնպիսի ստարտափերի, որոնք փորձում են լուծել տարածաշրջանային խնդիրներ և մշակում են կայուն և եկամտաբեր պրոդուկտներ գլոբալ շուկայի համար։
 
««ՍոֆթԿոնստրակտ»-ը մշտապես փորձում է աջակցել ՏՏ ոլորտում հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել իրենց նորարարական գաղափարները: Մենք գնահատում ենք մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները և ուրախ ենք մեր ներդրումն ունենալ այդ գործում: Հուսով ենք, որ մեր երիտասարդների ստեղծած ստարտափերը մեծ ճանաչում և կիրառություն կստանան ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում:»,- ասել է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գործառնական տնօրեն Սերգեյ Հարությունյանը:
 
Նախնական ընտրությունն անցած Հայաստանյան լավագույն 10 ստարտափերը կմասնակցեն «Seedstars-Երևան» սթարթափերի տեղական փուլին, որը տեղի կունենա 2018 թ. սեպտեմբերի 19-ին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Նախորդ տարիների տեղական փուլի հաղթող թիմերի համար միջազգային փուլը կարևոր նշանակություն է ունեցել իրենց պրոդուկտի առաջխաղացման համար։ 2017թ․ի հաղթող Chessify ընկերությունը մասնակցել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային փուլին, որոնց ընթացքում կարողացել է կապեր հաստատել շախմատի ոլորտի կարևորագույն գործընկերների և ներդրողների հետ։ 
 
«Seedstars Երևան» սթարթափերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ https://bit.ly/2LDFB3C կայքում` մուտքագրելով ssw-yerevan-18-afamb կոդը։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. սեպտեմբերի  21-ը: Մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկերն է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը։ Միջոցառման կազմակերպման հովանավորն է Ucom ընկերությունը։
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու  Լուսինե Ղուկասյանին` 094 64 22 21, 010 54 53 43, [email protected] կամ այցելեք www.mic.am կայքը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 10137 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար