Բանակցային գործընթացին վերադառնալու շարժիչ գործոններ են աշխատում. Շահան Գանտահարյան

24-01-2019 18:51:24   | Լիբանան  |  Հարցազրույցներ
- Ի՞նչպես եք մեկնաբանում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի  Դավոսյան հանդիպումը։
 


.«Նոյյան Տապան»- ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
- Վարչապետի պարզաբանումները խուճապային մեկնաբանություններով չպետք է ըմբռնել, միաժամանակ նաեւ որոշ վերապահություններ  չպետք է բացառել:
 
Նախ իհարկե կարեւոր է այն ըմբռնումը, որ այս հանդիպումները որեւէ ձեւով իբրեւ բանակցային փուլ չպետք է ընկալել։ Վերաբանակցելը երկկողմ ձեւաչափով նշանակում է հերթական անգամ Ստեփանակերտը իբրեւ բուն բանակցող կողմ դուրս մղել եւ այդ կերպ հակասած լինել նախապես ընդգծված կենսական անհրաժեշտությանը, կամ` նախապայմանային շեշտադրումով ընդգծված պաշտոնական Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականությանը: Իսկ խոսակցությունների
առանցքի մինչեւ հիմա հրապարակայնացած տեսակետների բանաձեւ լինելը  անմիջապես հուշում է, որ արծարծվել է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի  եւ նաեւ համահայկական խնդրի հանգամանք ունենալով սփյուռքահայության համաձայնության պայմանայնությունը։
 
Հարցադրումների տեսքով անպատասխան է մնում այն երեւույթը, որ Դուշանբեից սկսված՝ Բաքուն նվազագույնի է հասցրել շփման գծի կամ պետական սահմանի ուղղությամբ կրակոցները։ Քաղաքական բացատրությամբ հիմնավորյալ ենթադրությունը վերաբերվում է այն ձգտումին, որ Բաքուն է դրսեւորում՝ անգործադրելի դարձնել Վիեննայով եւ Սանկտ Պետերբուրգով հաստատված շփման գծի վրա մշտադիտարկման եւ հետաքննության համար սարքավորումներով կահավորումի պայմանավորվածությունները։
 
Մինչ Վաշինգտոնը հայ-ամերիկյան հարաբերությունների առանցք է  բերում ՀՀ-ի երկկողմ ապաշրջափակումի մեկնարկ` արցախյան հարցի հանգուցալուծումը, Եւրոպայի ներկայացուցիչները հակամարտության լուծման նոր լիցք հաղորդելու ենթահողի նախադրյալներ են նկատում, իսկ համանախագահները երկու կողմերին հորդորում են ժողովրդներին նախապատրաստել խաղաղությանը:
 
Այս բոլորը նախանշում են, որ բանակցային գործընթացին վերադառնալու շարժիչ գործոններ են աշխատում. եթէ մինչ այժմ նախապես չպայմանավորված միջազգային
հավաքների առիթով զրույցներ, հանդիպումներ են գրանցվում, այսուհետ կարող է հատուկ օրակարգով միջնորդների կողմից նախաձեռնված եւ կողմերի միջեւ համաձայնեցված ժամանակացույցի հիման վրա հրապարակվեն հանդիպման օր, վայր:
 
Հայկական կողմը դիրքորոշումի հետեւողականությունը պահելու հարկադրանքին առաջ է: Եւ եթե զրույցներից դեպի բանակցություն անցումային փուլ է, ապա պաշտոնական Ստեփանակերտի ներգրավումը անհրաժեշտ է:
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1619 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար