Կազմակերպվել են դասընթացներ դեռահասների առողջության ու զարգացման վերաբերյալ

16-02-2019 13:51:55   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռահասային տարիքը սահմանում է երեխայի 11 տարին լրանալուն պես մինչև 18 տարեկանը: Հիմք ընդունելով դիմելիության ցուցանիշներ` նախկինում դեռահասները դասվում էին հարաբերականորեն առողջ տարիքային խմբի: Սակայն վերջին տասնամյակների տվյալներն էապես փոխել են տվյալ տարիքան խմբի նկատմամբ առողջապահական մոտեցումները: 
 

Դեռահասների մինչև 25%-ն ունեն այս կամ այն քրոնիկ հիվանդությունը կամ ուշադրություն պահանջող վիճակ: Հիմնականում դեռահասային տարիքում սկսվում է ձևավորվել մարդու կենսակերպը, որին նա հետևում է ամբողջ կյանքում: Այն կարևոր նշանակություն ունի հատկապես ոչ վարակիչ հիվանդությունների առումով. մեծահասակների վաղ մահացության և հիվանդացության մինչև երկու երրորդը պայմանավորված է դեռահասային տարիքում ձեռքբերված սովորություններով:
 
Հաշվի առնելով
այս հանգամանքը` ԱՀԿ–ն ձեռնամուխ է եղել դեռահասային առողջության ծրագրերի ակտիվացմանը: Հետևելով աշխարհում առկա միտումներին` դեռահասային առողջության առաջնահերթությունները ներառված են Հայաստանում ընդունված ռազմավարություններում և ծրագրերում: 
 
Ոլորտում մասնագիտական կարողությունները բարելավելու նպատակով Եվրոպական մի շարք մասնագետներ` Լոզանի համալսարանի պրոֆեսոր Պյեր-Անդրե Միշոյի գլխավորությամբ, միավորվել և ձևավորել են EuTEACH ուսումանկան ծրագիրը, որի շրջանակներում  կազմակերպվում են ամառային դպրոցներ Լոզանում և դասընթացներ այլ երկրներում: 
 
ԱՀԿ ֆինանսավորմամբ և «Արաբկիր» բժշկական համալիր–Երեխաների և դեռահասնարի առողջության ինստիտուտի թիմի մասնակցությամբ` Երևանում իրականացվել է դասավանդողների դասընթաց, որին մասնակցել են Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Հայաստանի մասնագետները, իսկ դասավանդում էին EuTEACH ծրագրի դասավանդողները` պրոֆեսոր Պյեր-Անդրե Միշոյի գլխավորությամբ: Հաջորդիվ, կազմակերպվել է դասընթաց Երևանի և գրեթե բոլոր մարզերը ներկայացնող 20 բժիշկների համար, որը վարել են հայաստանյան մասնագետները՝ միջազգային դասավանդողների հետ համատեղ:   
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 543 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար