Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

18-02-2019 11:30:33   | Հայաստան  |  Իրավունք
 ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս  պատճառելու դեպքի առթիվ:
 


 Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 16-ին՝ժամը 20:30-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային վնասվածք, աջ կիսագնդի էպիդուրալ հեմատոմա»  ախտորոշմամբ բուժօգնության է ներկայացվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակիչը:
 
 Ահազանգից անմիջապես հետո հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական
խումբը պարզել է, որ 33-ամյա տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել հայրը:
 
 Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 17-ին Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ:
 
  Նախաքննության ընթացքում հարցաքննության են ներկայացվել դեպքին ականատես անձինք, ովքեր ցուցմունք են տվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 16-ին Ազատամարտիկների այգում վիճաբանություն է տեղի ունեցել երկու տղամարդու  միջև:
 
Ականատեսներից մեկի ցուցմունքի համաձայն՝  վիճաբանության մասնակիցներից մեկը հարվածներ է հասցրել  33-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին:
 
  Վկաներից մեկի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել  միջադեպի կոնկրետ վայրը և նկարագրել դեպքի հանգամանքները, որի ընթացքում այգու շատրվանի հարևանությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր:
 
   Նախաքննության ընթացքում  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 33-ամյա տղամարդուն առերևույթ  ծանր մարմնական վնասներ պատճառած անձը Երևան քաղաքի՝ 1971 թվականին ծնված բնակիչն է:
 
  Քննիչը 2019 թվականի փետրվարի 18-ին  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1971 թվականին ծնված տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
 
   Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած
անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
 Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 383 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար