Մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել. Լենա Նազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



18-02-2019 15:48:08   | Հայաստան  |  Քաղաքական
 


Մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել: 
 
Ինչպես փետրվարի 18-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, իրենք ուզում են, որ հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում քաղաքացիները լինեն ազատ իրենց քվեարկության հարցում և ընտրեն այն ղեկավարին, որին ուզում են: 
 
Ըստ նրա՝ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում կատարված ընտրությունների արդյունքները, որոնցով համայնքապետ է
ընտրվել հեղափոխությունից հետո ցուցարարների պահանջով հրաժարական տված թեկնածուն, վկայում են այն մասին, որ Հայաստանում տեղի են ունեցել կարևոր փոփոխություններ, մասնավորապես, երբ իշխանության թեկնածուները կարող է նաև պարտվել: 
 
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես են վերաբերում ՀԱԿ-ի առաջարկին առ այն, որ մեկ տարվա ընթացքում պետք է  իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին՝ Լ. Նազարյանն ընդգծեց. 
 
««Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, բայց պետության կառավարման մոդելի հետ կապված քննարկում չենք ունեցել. պատեհ պահին կքննարկենք նաև այդ առաջարկը, այս պահին անձնական մեկնաբանություններ չէի ցանկանա տալ»: 
 
«Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, խոսելով կառավարության ծրագրին ուղղված քննադատության մասին, նշեց, որ խորհրդարանում ծրագրի շուրջ տեղի է ունեցել քաղաքական բանավեճ, որի ընթացքում կարող են նաև թույլատրելիի սահմաններում հնչել էմոցիոնալ գնահատականներ: 
 
Ըստ նրա՝ դրանք չի կարելի որակել վիրավորանք կամ մունաթ: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարայն, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 652 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար