«Ես իրեն առողջություն եմ ցանկանում. չեմ ժխտում, որ ինքը մեր պատերազմական ընկերն է…». Սասուն Միքայելյան



21-02-2019 08:24:44   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Ռուսների պառլամենտական «ստուգայցը». Ինչո՞ւ են տարակուսած. «Հրապարակ»
 


«Հրապարակ» թերթը գրում է
. «Օրերս ՀՀ-ում գտնվող Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է ոչ միայն ԱԺ ուժերի, այլև որոշ արտախորհրդարանականների հետ: ԱԺ արտաքին կապերով զբաղվող մեր աղբյուրը պատմեց․ «Սա ռուսական էսկադրիլիայի ստուգողական-ճանաչողական այցն էր Հայաստան` հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն իրենք։
Բայց ռուս գործընկերները տարակուսած էին «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո․ մինչ այս պահը խորհրդարանական մեծամասնությունը չունի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, բավականին աղոտ են պատկերացումներն ապագա միջխորհրդարանական համագործակցության դետալների առումով, թե ինչ հարթակներում, ինձ ձևաչափերով, այդ թվում և միջազգային ասպարեզում, պետք է համատեղ հանդես գան։
Նկատել են, որ ոմանք ունեն լեզվական ակնհայտ խնդիրներ։ Բայց գոհ էին «Լուսավոր Հայաստանի» հետ հանդիպումից, արտախորհրդարանական ուժերից հանդիպել են ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ»։
 
Ծրագրերը հետաձգվում են՝ հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններն էլ անցան, սակայն Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին: Ավելին՝ նախկինում սկսված որոշ ծրագրեր
անորոշ ժամանակով հետաձգվում են: Պատճառը ներդրողների անվստահությունն է և իշխանությունների դրսևորած անտարբերությունը ներդրողների նկատմամբ:
Շատերը բողոքում են, որ եթե նախկինում հնարավոր էր ինչ-որ հարց լուծել բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելով, ապա հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ո՛չ էլ գործ են անում»:
 
«Էդ ի՞նչ մի լուրջ բան են քննարկել, որ…». Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում ֆրակցիայի նիստերին. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվելը հիվանդանոցում պառկած է. Սասուն Միքայելյանը գնալո՞ւ է հանդիպելու ԵԿՄ երկար տարիների ղեկավարին, իր պատերազմական ընկերոջը՝ հարցրինք ապագա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին։ «Ես իրեն առողջություն եմ ցանկանում. չեմ ժխտում, որ ինքը մեր պատերազմական ընկերն է…»:
Իսկ որ Ձեզ համեմատում են նրա հետ` բիզնեսի, որդու քաղաքապետ լինելու մասով… «Մի տարի-երկու տարի հետո դուք կտենաք, թե ինչ վիճակում է «Երկրապահը», ինչ վիճակում՝ Հրազդան քաղաքը, էդ վախտ կխոսենք»:
Իսկ Արամ Սարգսյանի հետ հանդիպո՞ւմ եք։ «Միշտ։ Մենք հարաբերություններ ունենք` շատ բարձր մակարդակով, ես որևէ բարոյական իրավունք չունեմ  էդ ընտանիքի հետ որևէ ուրիշ կերպ պահեմ ինձ։ Ես մինչև էս հայտարարել եմ, որ եթե Արամ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, մենք երբեք իրար հետ չենք մրցելու, ես իմ թեկնածությունը երբեք չեմ դնի. առաջինն Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի դնում։ Գիտեմ մե բան՝ Արամը պտի ըլնի ԵԿՄ վարչության անդամ, ու ես ամեն բան պտի անեմ դրա համար»:
Սասուն Միքայելյանը կարծես ընդդիմադի՞ր է «Իմ քայլ»-ում։ «Սասուն Միքայելյանը միակ մարդն է «Իմ քայլ»-ում, որ ընդդիմադիր չէ»: Իսկ ինչո՞ւ ֆրակցիայի նիստերին չեք մասնակցում։ «Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. լուրջ հարց ըլնի, իհարկե, կմասնակցեմ, էլ մի՛ թուլ տեղս բռնի»»:
 
«Գլուխս եք կորցրել… Դու ո՞վ եղար, մոռացե՞լ ես, թե դու ով ես…». Նարեկ Սարգսյանը զանգահարել է պաշտոնյայի. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս զանգահարել է Հայաստան:
Ըստ մեր աղբյուրների` նա զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել: Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1930 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար