Գնագոյացում. Քաղաքաշինության կոմիտեն աշխատում է ռազմավարությունն արդիականացնելու ուղղությամբ

19-03-2019 17:18:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Գնագոյացում. շինոլորտի ամենակարևոր և հրատապ խնդիրներից մեկի շուրջ ՝ Քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչությունում աշխատանքները շարունակական բնույթ են կրում:
 
Շուկայական հարաբերությունների պայմաններում՝ շինարարության ոլորտում պետական ներդրումային ծախսերի արդյունավետ պլանավորման և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ է շինարարական արտադրանքի գնահատման համակարգի
բարեփոխում:Առավել հակիրճ՝ նախահաշվային փաստաթղթերը չեն արտացոլում շինարարության իրական պատկերը:
Շինարարության գնագոյացումը, քաղաքաշինության ոլորտում որպես կարևորագույն գործընթաց, պետք է ապահովված լինի մշակված, նախընտրած մեթոդաբանությամբ ու նախահաշվային նորմատիվ փաստաթղթերի արդիականացված համակարգով:Դրա կիրառումը քաղաքաշինության սուբյեկտների՝ նախագծողների և շինարարների համար կդառնա մատչելի և արդյունավետ գործիք ոլորտում առկա խնդիրների լուծման և ոլորտի զարգացման համար:
 
Քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը փաստում է. «Ներկայում գործող կարգով հաշվարկված շինմոնտաժային աշխատանքների նախահաշվով նախատեսված ծախսերի և փաստացի կատարվող ծախսերի միջև առկա են անհամապատասխանություններ»:
 
Վերադիր ծախսերը, շահույթի հաշվարկները փոխկապակցված են նաև շինարարության նյութածախսի հետ:
Բարձրարժեք նյութերի և սարքավորումների նախատեսման դեպքում՝ չհիմնավորված ավելանում է վերադիր ծախսերի և շահույթի չափը: Ուստի առաջարկվում է գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և ռազմավարության արդիականացում, որը կնպաստի ոլորտի զարգացմանը:
ՀՀ կառավարության մի շարք որոշումներով նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակում գնագոյացման համակարգի նորմերի մաս կազմող բաղադրիչների լրամշակման և արդիականացման վերաբերյալ առաջարկները քննարկվել են համապատասխան գերատեսչությունների հետ և ներկայացվել Կառավարության հաստատմանը: Համաձայն առաջարկվող մեթոդի` բանվորների հիմնական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվել ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, ինչպես նաև տարբեր աշխատաձևերի իրականացման համար բանվորների միջին որակավորման չափորոշիչը: Վերադիր ծախսերի և շահույթի չափերն առաջարկվում է հաշվարկել հիմնական բանվորների և մեքենա-մեխանիզատորների ընդհանուր աշխատավարձից համապատասխան տոկոսային մասհանումներով, որն ավելի իրատեսական է և ընդունված է մի շարք երկրներում` այդ թվում ԵԱՏՄ-ի անդամ երկրներում:
Առաջարկվում է քաղաքաշինության ոլորտում պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների գնագոյացման արդիականացման հայեցակարգը մշակել՝ առավելությունը տալով խոշորացված գներով շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանությանը:Նոր մեթոդաբանության հայեցակարգի մշակման նպատակն է շինարարական աշխատանքների արժեքը գնագոյացման արդի պահանջներին համապատասխանեցնելը և միաժամանակ շինարժեքի հաշվարկման մոտեցումները համահունչ դարձնելը ԱՊՀ և Եվրասիական տնտեսական գոտու երկրներում ձևավորվող ընթացակարգերին, խուսափելով 1984 թվականի միջին աշխատավարձի ինդեքսավորման մեթոդից:
 
Հաշվի առնելով ՀՀ տարածքում շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշների գործող ժողովածուի վաղեմությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ժողովածուի լրամշակման անհրաժեշտ աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա ավելի իրատեսական դարձնել շինարարության արժեքը պետական բյուջեներում:ինոլորտում գնագոյացման նկատմամբ միասնական մոտեցումների և դրանց օգտագործման մատչելիության ապահովման, նախահաշվային նորմավորման համակարգի արդիականացման Ծրագրի մշակման անհրաժեշտությունից ելնելով՝ ուսումնասիրվելու են ԵՄ, ԱՊՀ երկրներում գործող գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ընդհանուր մեթոդաբանության aռանձնահատկությունները, նախատեսվում է ակտիվ մասնակցություն՝ ԱՊՀ երկրների Միջկառավարական խորհրդի աշխատանքներին:
 
Շինարարական աշխատանքների արժեքի գնագոյացման խնդիրը վերջին տարիներին դարձել է ԱՊՀ երկրների Միջկառավարական խորհրդի կողմից կազմավորված շինարարության գործունեությունը կարգավորող հանձնաժողովի քննարկման հարց: 
 
Վերջերս ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեն ՀՀ կառավարության համաձայնեցմանն է ներկայացրել Միջկառավարական խորհրդի կողմից հավանության արժանացած շինարարական աշխատանքների արժեքի գնագոյացման մեթոդաբանության հայեցակարգի նախագիծը, որը նախատեսվում է իրականացնել երկու փուլով և ավարտին հասցնել 2025 թվականին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար