Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

20-03-2019 11:01:09   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման
աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ 
 
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ 
 
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 239 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար