Լոռու մարզում տարեց կնոջն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

20-03-2019 11:02:43   | Լոռու մարզ  |  Իրավունք
 


 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ: 
 
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 16-ի ժամը 22:00-ից մինչև մարտի 17-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, ուրիշի գույքի բացահայտ հափշտակության շուրջ նախնական համաձայնությամբ, մուտքի դռան ապակին հանելու և դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի Մեծավան գյուղի`
1937 թվականին ծնված  բնակչուհու բնակարան և օգտվելով նրա՝ քնած լինելու հանգամանքից՝ ձեռքով փակել են նրա բերանը, կապել աչքերը ու հափշտակելով կանխիկ գումար, դրամապանակներ և ոսկյա մատանի՝ դիմել փախուստի:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: 1937թ. ծնված կինը ճանաչվել է տուժող:
 
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող
մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար