Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում Վաշինգտոնում կազմակերպվել է 2 համերգ

20-03-2019 11:48:15   | Հայաստան  |  Մշակույթ
Մարտի 16-ին Ֆրանսիայի դեսպանության մշակութային կենտրոնում` «Ֆրանսիայի տանը», Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում տեղի ունեցան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված երկու համերգները, որոնց ընթացքում ելույթ ունեցավ Paris Chansons երաժշտական համույթը՝ Լոս Անջելեսից:
 

Ֆրանսիայի դեսպանության ու Սմիթսոնիան ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված համերգները միավորել էին ամերիկահայ ու ֆրանսախոս համայնքների ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի ու մշակութային հաստատությունների անդամների: Համերգները նվիրված էին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
 
Իր ելույթում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը խոսեց Ֆրանկոֆոնիայի փառատոնի առաքելության մասին`
որպես ֆրանկոֆոն մշակույթն ու ավանդույթները միջմշակութային փոխանակման միջոցով լայն լսարանին հասցնելու միջոց: Նա ներկայացրեց նաև Հայաստանի գործունեությունը` որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի կյանքն ու թողած ժառանգությունը` որպես Ֆրանկոֆոնիայի դեսպան, Հայաստանի Ազգային հերոս ու աշխարհի քաղաքացի: Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ միջոցառումը կյանքի կոչվեց, մասնավորապես` La Maison Française-ի տնօրեն Մարի-Հելեն Զավալային, Սմիթսոնիան ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Բրիջիթ Բլաշարին և Չիկագոյում Հայաստանի պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանին:
 
Paris Chansons-ի տաղանդավոր երաժիշտները հանդիսատեսի առջև հանդես եկան Ազնավուրի, Ադամոյի, Մասիասի, Պիաֆի, Դասենի, Դալիդայի, Զազի հայտնի կատարումների, ինչպես նաև մի շարք համաշխարհային հիթերի իրենց մեկնությամբ:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 227 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար