Դեմ ենք մեր արժանապատվությունը ստորադասող ցանկացած օրենքի. Կարեն Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



05-04-2019 17:47:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի լրամշակված նախագծի երկրորդ մասով խտրական վերաբերմունք է դրսևորվում հայկական ՏՏ ընկերությունների նկատմամբ: 
 
Այս մասին ապրիլի 5-ին կայացած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 
 
Ըստ նրա՝ վերոնշյալ օրենքի նախագծի առաջին մասը, որը վերաբերում է ստարտափներին, խնդիրներ չի առաջացնում, մինչդեռ երկրորդ մասով առաջարկվում է հայկական ՏՏ ընկերություններին
վճարվող հարկերից խրախուսել
օտարերկրյա ընկերություններին Հայաստան գալու համար: 
 
«Եթե գալիս են, թող գան, ես իմ վճարած հարկերից ինչու պետք է տամ, որ օտարերկրյա ընկերությունը գա: Մենք ներկայանում ենք որպես արժանապատիվ երկիր, և ցանկացած մեկը, որը տեսնում է, որ մենք մեր ընկերություններն ավելի վատ դրության մեջ ենք գցում, քան դրսի ընկերություններին, մեր հետ չի ուզում խոսել, որովհետև տեսնում է, որ մենք արժանապատվություն չունենք»,- նկատեց Կ. Վարդանյանը՝ հավելելով, որ դեմ են իրենց արժանապատվությունը ստորադասող ցանկացած օրենքի: 
 
Անդրադառնալով ԱՏՁՄ տարեկան 19-րդ համաժողովին՝ նա հիշեցրեց, որ միությունը ստեղծվել է 2000 թվականին 6 մասնավոր ընկերությունների կողմից, իսկ այսօր համաժողովին ներկայանում են 89 անդամ ընկերություններով: 
 
Կ. Վարդանյանի խոսքերով՝ ԱՏՁՄ-ի մոդելը Հայաստանի համար շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս ընկերություններին համատեղ քննարկել ոլորտին առնչվող հարցերը: 
 
«Այսօր մենք կքննարկենք մեր ռազմավարության կատարման ընթացքը և արդյոք մեզ պետք է նոր ռազմավարություն պայմանների փոփոխության հետ կապված: Վերջում տեղի կունենա միության նախագահի և վարչության նոր անդամների ընտրություն»,- նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2021 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար