Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ԱԱԾ. «Փաստինֆո»

09-04-2019 18:19:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մարտի 26-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանից: Վերջինս նշեց, որ դիմել են այն հիմքով, ըստ որի՝ Գրիգորյանի առողջության գնահատականի վերաբերյալ եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով այդ պահին ազատված է եղել այդ պաշտոնից. «Վարույթ իրականացնող մարմինը, որպես հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, բազմիցս բարձրաձայնել է, որ թեպետ Մանվել Գրիգորյանը, տառապում է ծանր հիվանդությամբ, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, եւ կարող է կալանքը կրել:  Սակայն մենք պնդում ենք, որ այդ եզրակացությունը անհիմն է եւ ոչ իրավաչափ, որովհետեւ հանձնաժողովի նախագահը, ով առողջապահության փոխնախարար էր, ստորագրության պահին՝ հունվար ամսին, վարչապետի՝ նախորդ տարվա դեկտեմբերի հրամանով ազատված է եղել աշխատանքից»:
 


Բաղդասարյանը նշեց նաեւ, որ պաշտպանական կողմի այս դիմումը երեկվա նիստում բանավոր կարգով օգտագործվել է:
 
Նա հավելեց, որ հիշյալ եզրակացության
մեջ գրված է եղել, որ թեեւ Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարող է սպառնալ:
 
Ճշտելու համար՝ արդյունքում գործ հարուցվել է թե ոչ, դիմեցինք Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոն: Կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցին:
 
 
 
Հեղինակ` Միլենա Խաչիկյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 575 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար