Շտաբային ուսումնավարժություններ բնապահպանության նախարարությունում և ԿԸՀ-ում

15-04-2019 18:32:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Պետական կառույցներում քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու կազմավորումների պատրաստականության աստիճանը գնատահելու և ՔՊ պլանի իրատեսությունը ստուգելու նպատակով՝ ապրիլի 11-12-ը բնապահպանության նախարարությունում և կենտրոնական ընտրական հանձնաժողովում
անց են կացվել «ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:
 
Ուսումնավարժության ընթացքում ծագած խնդիրների լուծման և հիմնահարցերի ուսումնասիրման նպատակով՝ տրվել են հստակ հանձնարարականներ: 
 
Միևնույն ժամանակ, մատնանշվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդման, ՔՊ պետերի կողմից քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունը, կարևորվել է համապետական պաշտպանական միջոցառումների շրջանակներում՝ քաղաքացիական պաշտպանության դերը:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 429 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար