ՀՔԱՎ։ Ապրիլյան ցույցերի մասնակցի գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են գնահատվել

15-04-2019 18:39:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2018թ. ապրիլի 19-ին Երևանի Արշակունյաց փողոցից բերման ենթարկված Ս․ Պողոսյանի հայցը 2019թ․ մարտի 21-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել։
 


Ս․
Պողոսյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը Ս․ Պողոսյանին բերման ենթարկելու և սահմանված ժամկետից ավել ոստիկանության բաժնում պահելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով դատարան է դիմել 2018թ․ նոյեմբերին։
 
Նա նշել է, որ Ս․ Պողոսյանը առանց օրենքով նախատեսված հիմքերի է բերման ենթարկվել և ոստիկանության բաժնում պահվել է սահմանված 3 ժամից ավելի՝ ժամը 12։30-17։00։ Դրանով խախտվել են նրա՝ հավաքների ազատության և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։
 
ՀՀ ոստիկանությունը, սակայն, հայցադիմումի պատասխանում չի ընդունել հայցվորի պնդումները։ Նշել է, որ Ս․ Պողոսյանը սահմանված ժամից ավել է պահվել ոստիկանության բաժնում, բայց ոչ դա, ոչ էլ ոստիկանների մյուս գործողությունները ոչ իրավաչափ չեն եղել։ ՀՀ ոստիկանությունը այս մեկնաբանություններն է տվել ոստիկանների բոլոր գործողությունների համար։ Հայցադիմումի պատասխանում, մասնավորապես, նշել են, որ «մի փոքր չեն պահպանվել» ժամկետները։
 
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 388 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար