Բաբկեն Տեր Գրիգորյանը պարգևատրել է Երվանդ Զորյանին

15-04-2019 18:47:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Ապրիլի 15-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ԱՄՆ «Սինոփսիս»  ընկերության  գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանին: 
 
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ ներկայացրեց սփյուռքի նախարարության վերակազմավորման ընթացքը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը, հանձնակատարի գրասենյակի ուղղությունները, նշեց, որ այն, լինելով ավելի բարձր մակարդակում՝ վարչապետի աշխատակազմում, ծրագրեր չի իրականացնելու,
ավելի շատ ունենալու է կոորդինացնող գործառույթ, ամրապնդելու է համայնքների հետ կապը, մշակելու է միասնական քաղաքականություն: 
 
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց սփյուռքը որպես համաշխարհային ցանց դիտարկելու հնարավորությունը, կազմակերպությունների և կառույցների կողքին անհատների ներգրավումը: Այս առումով Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց ՀԲԸՄ-ի արդյունավետ փորձն ու աշխատանքը, ՀԲԸՄ-ի Հայկական Համացանցային համալսարանի գործունեությունը: Երվանդ Զորյանը հանդիսանում է նաև այդ համալսարանի հիմնադիր նախագահը: 
 
Հանդիպման ավարտին սփյուռքի նախարարի պաշտոնակատարը Հայաստան-սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և  սփյուռքի, ինչպես նաև սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Երվանդ Զորյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի խորացնել համագործակցությունը և հանդես գալ նոր համատեղ նախաձեռնություններով: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 399 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար