Արտակարգ իրավիճակների ոլորտում ամրապնդվում է հայ-չեխական համագործակցությունը

15-04-2019 18:54:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Ապրիլի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը: 
 
Պատվիրակության կազմում էին Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր տնօրինության արտակարգ իրավիճակների պատրաստության վարչության պետ Յիրժի Մուսիլեկը, վիճակագրության և վերլուծության վարչության պետ Իվա Բրեյզովան, ինտեգրված փրկարար համակարգի վարչության պետ Մարտին Պավեկը:
 
Փրկարար ծառայության տնօրենը ողջունեց հյուրերին, ներկայացրեց տարբեր երկրների և միջազգային
կազմակերպությունների հետ Հայաստանի փրկարար ծառայության համագործակցության հաջող փորձը և համոզմունք հայտնեց, որ արտակարգ իրավիճակների բնագավառում չեխ գործընկերների հետ հետագա շփումները կլինեն երկուստեք արդյունավետ:
 
Հյուրերը կարևորեցին այցի շրջանակներում սպասվող աշխատանքային հանդիպումները, որոնց ընթացքում կքննարկվեն աղետների ռիսկի նվազեցման, աղետների ժամանակ հումանիտար օգնության առաքման, բնակչության պաշտպանության և հանրային իրազեկման հետ կապված բազմաթիվ հարցեր:
 
Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը հույս հայտնեց, որ աշխատանքային հանդիպումների արդյունքում արտակարգ իրավիճակների բնագավառում երկու երկրները կունենան միմյանց հետ համագործակցության հստակ ծրագիր և տեսլական:
 
Հանդիպումից հետո Չեխիայից ժամանած հյուրերը հնարավորություն ունեցան շրջել Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում, եղան Աղետների բժկության տարածաշրջանային կենտրոնում, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական ծառայությունում, ծանոթացան ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը և կարողություններին:
 
Չեխիայի հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԻՆ և Չեխիայի հանրապետության ՆԳՆ միջև աղետների կանխարգելման և հետևանքների վերացման, հակահրդեհային և բնակչության պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից բխող աշխատանքային պլանը քննարկելու նպատակով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 437 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար