Նոր Հայաստանում ոստիկանությունը նոր բովանդակություն ու կերպար կստանա. Վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ եւ ՖՈՏՈՇԱՐՔ)



16-04-2019 13:49:18   | Հայաստան  |  Հասարակություն
 

Նոր Հայաստանում ոստիկանությունը նոր բովանդակություն ու կերպար կստանա, նոր անելիք կունենա, որը չի դրսևորվի քաղաքական որևէ ուժի, թիմի կամ անձի ծառայելու մեջ: 
 
Այս մասին ապրիլի 16-ին Ոստիկանության 101-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ անկախ ամեն ինչից ոստիկանությունը պետության և պետականության հենասյունն է, որը պետք
է ծառայի Սահմանադրությանը, օրենքին ու ժողովրդին, այլ ոչ թե անձերի: 
 
«ՀՀ ոստիկանության հարգարժան պետ, ոստիկանության հարգելի ծառայողներ, թույլ տվեք նախ շնորհավորել Ձեզ և մեզ բոլորիս ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում: Եվ ես այդ օրը շատ նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների համար»,- նշեց Ն. Փաշինյանը: 
 
Նրա խոսքերով՝ այդ օրերին չնայած ոստիկանների և քաղաքացիների գործողությունների միջև եղած հակասությանը, դրանցում բացակայում էր ատելությունը: 
 
Վարչապետի կարծիքով՝  այսօր ամեն ինչ չէ որ կատարյալ է. «Բայց մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով և մենք այդ ճանապարհը շարունակելու ենք»: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1177 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար