Մեր պատվի խնդիրն է հուսախաբ չանել մեր համաքաղաքացիներին. Վալերի Օսիպյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-04-2019 15:01:38   | Հայաստան  |  Հասարակություն
 


Մեր ամենաթանկ գնահատականը հանրության հավատն ու վստահությունն է ոստիկանության հանդեպ: 
 
Այս մասին ապրիլի 16-ին Ոստիկանության 101-ամյա տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: 
 
Ըստ նրա՝ բոլոր ժամանակներում ոստիկանությունը պատասխանատու է երկրի ներքին անվտանգության և քաղաքացիների անդորրի համար: 
 
«Ոստիկանությունն այնտեղ է, որտեղ երկիրն ու քաղաքացին ունեն իր կարիքը: Այսօր էլ ոստիկանության զորքերն ավագ
սերնդի օրինակով և ավանդույթով հայրենի սահմանների պաշտպանությունը զուգորդում են հասարակական կարգի ապահովման գործառույթի հետ: Ոստիկանությունը որպես պետական հիմնասյուն՝ միշտ համաքայլ է ժամանակի պահանջին ու հանրային զարգացումներին, մշտական կատարելագործման ընթացքի մեջ և ապագային միտված, մշտապես արձագանքող արդիականացման հրամայականին և ամենակարևորը՝ ժողովրդի կողքին,- ընդգծեց Վ. Օսիպյանը: 
 
Նրա համոզմամբ՝ ոստիկանության գերխնդիրը հասարակության անվտանգության ապահովումն է և մարդու իրավունքների պաշտպանությունը: 
 
Օսիպյանի խոսքերով՝ ոստիկանությունը բազմիցս հայտնվել է բադրագույն իրավիճակներում, ունեցել ծանր կորուստներ, անդառնալի զոհեր, բայց անգամ նման իրավիճակներում միշտ եղել է ամուր, պրոֆեսիոնալ: 
 
«Մեր մասնագիտական ու մարդկային խնդիրն է, ավելին՝ մեր պատվի խնդիրն է հուսախաբ չանել մեր համաքաղաքացիներին, ոչ մի քայլ չնահանջել գլխավոր մարտահրավերներից՝ կոռուպցիայի, կաշառակերության, այլ արատավոր երևույթների դեմ անզիջում պայքարից»,- շեշտեց ոստիկանապետը՝ միաժամանակ ընդունելով, որ իրենց աշխատանքում դեռևս թերացումներ կան:  
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2305 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար