ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում

16-04-2019 16:47:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված
զորամասերի մարտական հենակետերում:
 
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանականպատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:
 
Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատուստորաբաժանումների ղեկավարներին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 246 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար