Հայկ Մարությանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետին

16-04-2019 17:01:22   | Հայաստան  |  Հասարակություն
 


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի իր գործընկերոջը՝ քաղաքապետ Անն Իդալգոյին: 
 
Հեռագրում, մասնավորապես, ասված է. 
 
«Փարիզի քաղաքապետ 
 
տկն. Անն Իդալգոյին 
 
Տիկին քաղաքապետ, 
 
Սիրելի գործընկեր 
 
Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի
մասին: 
 
Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը...
 
Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից: 
 
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»: 
 
Հայկ Մարության 
Երևանի քաղաքապետ
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 362 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար