«Մեր բանակցությունները քաղաքական իմաստով ավարտված են». ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան

16-04-2019 17:15:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն այսօր «Հայկական բիզնես կոալիցիայի» և «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի կողմից համատեղ նախաձեռնած հավաքին անդրադարձել է գնումների ոլորտում առկա կարգավորման մեխանիզմներին, հնարավոր բարեփոխումներին և այն գործիքակազմերին, որոնց կիրառմամբ հասարակական և բիզնես դաշտի ներկայացուցիչները կարող են ներգրավվել քննարկումներում, հանդես գալ առաջարկություններով:
 
Անդրադառնալով միջազգային կառույցների և գործընկեր կազմակերպությունների հետ առնչություններին՝ փոխնախարարն ընդգծել
է. «Մեր բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ քաղաքական իմաստով ավարտված են. մենք եկել ենք համաձայնության, որ նրանք բոլորն իրենց վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն իրագործեն մեր երկրի գնումների օրենսդրությամբ: Այս տեսակետից, սա պարզեցնելու է ինչպես մասնավորի «կյանքը», այնպես էլ պետական համակարգինը»,- ասել է Կարեն Բրուտյանը:
 
Փոխնախարարի կողմից մատնանշվեցին նաև ոլորտին առնչվող մի շարք հարցեր, որոնց շրջանակներում բաց և անկեղծ քննարկումները ոչ միայն ցանկալի են, այլև կխրախուսվեն նախարարության կողմից: Նախարարության պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը հանդիպման ընթացքում ներկաներին հորդորեց ավելի ակտիվ և նախաձեռնող լինել քաղաքականությունների մշակման գործընթացներում, որովհետև քաղաքական իրողությունների փոփոխությամբ պայմանավորված՝ այսօր առավել ազատ և անկաշկանդ կարելի է գնալ ոլորտային դրական փոփոխությունների: 
 
Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանվորվածության համաձայն՝ առաջարկները ՀԲԿ և ԻՀԱ կողմից կհամակարգվեն և կներկայացվեն ՀՀ ֆինանսների նախարարության քննարկմանը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 354 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար