Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչներին

16-04-2019 17:20:16   | Հայաստան  |  Իրավունք
 


 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանը և Տիգրան Խաչիկյանը ապրիլի 15-ին ընդունել են երկօրյա այցով Հայաստանում  գտնվող Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը: Այն գլխավորում էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակա
յության համագործակցության շրջանակում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման ու զարգացման նպատակով:
 
Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը,
ողջունելով հյուրերին ՀՀ արդարադատության նախարարությունում, բարձր է գնահատել Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու փոխգործակցության զարգացման նոր ուղղությունները:
 
Դեսպանը ևս կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և նշել, որ դրանք նպաստում են համագործակցության զարգացմանն ու խորացմանը: 
 
Պատվիրակության ներկայացուցիչ Դոնաթելլա Դոնատին ներկայացրել է Իտալիայի՝ հակակոռուպցիոն ոլորտում վերջին տասը տարիների ընթացքում իրականացրած լայնածավալ աշխատանքներն ու նշել, որ պայքարը կոռուպցիայի դեմ իրենց կառավարության գերակա ուղղություններից է: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի բանաձև՝ Դոնաթելլա Դոնատին կարևորել է պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը, վերահսկողությունը աշխատանքների կատարման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ, քաղաքացիական հասարակության ներառականությունը պետական կառավարման գործընթացում և այլն: 
 
Նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, խոսելով Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունից, ընդգծել է, որ Կառավարությունն այն հռչակել է գերակա ուղղություն, ինչն իր արտացոլումն է գտնելու նաև մշակման փուլում գտնվող Կառավորության միջոցառումների հնգամյա ծրագրում:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Իտալիայում գործող հակակոռուպցիոն մարմինների գործառույթներին, դրանց գործիքակազմերին, ազդարարման ինստիտուտին, հակակոռուպցիոն կրթությանը և համագործակցության խորացմանն առնչվող այլ հարցերի:
 
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 361 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար