Արցախցիների կոշտ արձագանքը Վիտալի Բալասանյանի հայտարարությանը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-04-2019 17:22:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի մեր հայրենակիցները բավականին կոշտ են արձագանքում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե նրանք , ովքեր Արցախը hամարում են Հայաստանի մարզ, չհատեն սահմանը. «Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։
 


Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն»,-հայտարարել էր Բալասանյանը` անդրադառնալով Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնած՝ Արցախը մարզի կարգավիճակով ՀՀ-ին միավորելու քայլերին: Արցախցիները նշում են, թե Վիտալի
Բալասանյանը նման հայտարարություն անելու իրավունք չունի, քանի որ Արցախը Հայաստանի մի մասն է և նման հայտարարություններով փորձել տարանջատել Արցախը մայր հայրենիքից, պարզապես ազգի մեջ թշնամություն քարոզել է. «Մի մարդու կարծիքով չի կարող լինել:
 
Շատ բան է ասում Բալասանյանը: Չի կարելի նման բան անել: Նա այն ուժը չի ներկայացնում , որ արցախցիների անունից խոսի»,-նշում են արցախաբնակ մեր հայրենակիցները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 438 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար