Էջմիածին քաղաքն ունեցավ հերթական նոր ջրագիծը

16-04-2019 18:20:47   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն
 

 
 
2017 թվականի
ց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ապահովում է Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը: Ասենք որ այստեղ ացյալից ժառանգվել էր ծանր և անմխիթար իրավիճակ: Քաղաքում չկար ջրամատակարարման հստակ գրաֆիկ, ջրագծերը հին և քայքայված էին: Տարածաշրջանում առկա էր ոչ միայն զգալի ջրակորուստ, այլեւ մասսայական ապօրինի ջրամիացումներ, որոնք իրենց զգացնել էին տալիս հատկապես ոռոգման սեզոնին:
 
Ստանձնելով քաղաքի ջրամատակարումը՝ Վեոլիա Ջուրը անցած 2 տարիներին զգալի աշխատանք կատարեց այստեղ՝ կարգ ու կանոն հաստատելու նպատակով: Արդյունքում արդեն 2018-ի ամռանը նախորդ տարվա նկատմամբ վիճակը անհամեմատ ավելի լավ էր: Մինչեւ 100 լիտր վայրկյանում ջրի տնտեսումն իր պտուղները տվեց ի դեմս շարունակաբար բարելավվող ջրամատակարարման:
 
Այժմ Էջմիածին քաղաքը ջրի ծավալի խնդիր չունի: Այն նաեւ շատ բարձր որակի է. ստացվում է Արագածի փեշերից: Խնդիրը ներքաղաքային բաշխիչ ցանցի հետագա կարգավորումն է, որը պահանջում է շարունակական աշխատանք, ինչն էլ իրականացվում է: Իսկ անելու բան դեռ շատ կա: Մասնավորապես, Էջմիածնի շատ թաղամասերում նորակառույց ջրագծերին զուգահեռ շարունակում են գործել հները, որոնք անհասկանալի պատճառներով նախորդ ջրամատակարար կազմակերպությունը չի հանել շահագործումից: Եւ հիմա Վեոլիան թաղամաս առ թաղամաս ստուգում է ջրամատակարարման ցանցը, գույքագրում խնդիրներն ու դրանք փուլ առ փուլ լուծում:
 
Մեր այցելության պահին Արարատյան փողոցում շինարարական կազմակերպությունը 1000 մետրանոց նոր խողովակաշար էր շահագործման հանձնում: Դրանով պայմանավորված, քաղաքում դադարեցվել է ջրամատակարարումը: Առիթից օգտվելով, Վեոլիա Ջրի «Էջմիածին» տեղամասն էլ իր ուժերով քաղաքի այլ հատվածներում հին ջրագծերն էր խցափակում ու շահագործումից հանում: Ընդհանուր առմամբ 7 անուն աշխատանք էր կատարվում այդ օրը: Իհարկե, ջրանջատումը որոշակի կենցաղային անհարմարություններ է պատճառում էջմիածինցիներին: Սակայն «փոխհատուցումը» լիարժեք է լինելու: Ինչպես վստահեցնում է տեղամասի պետ Արթուր
Պողոսյանը, աշխատանքների ավարտից հետո այստեղ ջրի խնայում կգրանցվի, ճնշումը կկարգավորվի ու բնակիչները միանգամից կզգան ջրամատակարարման բարելավվում:
 
 
16.04.2019թ.                                                                       «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար