Արդարադատության նախարարն ընդունել է հակակոռուպցիոն ոլորտի միջազգային փորձագետների

16-04-2019 18:40:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հակակոռուպցիոն փորձագետներ Անգա Թիմիլսինային, Աիդա Արությունովային և Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսիին: Նշենք, որ փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ապրիլի 17-ին մեկնարկող «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո»  կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային երկօրյա համաժողովին: Այն կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը,  Հայաստանում ՄԱԶԾ, կառավարման և IBM բաժնի ղեկավար Ալլա Բակունցը, Հայաստանում ՄԱԶԾ քաղաքականության գծով խորհրդական Դավիթ Հարությունյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:
Կարեն Զադոյանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին հակակոռուպցիոն միջազգային համաժողովից առաջ փորձագիտական խմբի հետ հանդիպելու համար և նշել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան անելու են առավելագույն
ը համերաշխության, համագործակցության վրա հիմնված Հակակաոռուպցիոն նոր ռազմավարություն ունենալու համար: 
 
Նախարար Զեյնալյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է՝ նյութականացնելու հեղափոխությամբ ձերքբերված ոչ նյութական արժեքը: «Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով համագործակցել ձեզ հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առավելագույն գիտելիք և փորձ քաղելու համար»,- նշել է Արտակ Զեյնալյանը: 
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում քննարկվելիք թեմաներին, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն անկախ մարմնի տեսակին, ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերադարձման ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, հակակոռուպցիոն կրթությանը և այլ հարցերի: 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 468 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար