Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը

16-04-2019 18:50:13   | Հայաստան  |  Ֆինանսներ
Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր: 
 


Մասնակցելով «Ապրիր հայերեն»  արշավին՝ հաճախորդները  կստանան նաև հետևյալ հնարավորությունները.
անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով 
անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ) 
անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:
 
«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային
ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.
Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:
 
Նշենք, որ Ամերիաբանկն արշավի շրջանակներում համագործակցում է հետևայլ հայկական ընկերությունների հետ՝ «Տոսպ», «Դարման», «Չրենի», «Փամփ», «Մաունթի», «Արդեան», «Արտույտ», «Մայքոֆֆ», «Նաիրյան», «Բարի»:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am
 
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1438 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար