Ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը. Տարածքը կկանաչապատվի

17-04-2019 13:41:34   | Հայաստան  |  Հասարակություն
 

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի
գործընթացը շարունակական է լինելու: 
 
Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի: 
 
Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի:
 
Ավելի մանրամասն՝ քիչ անց»:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 483 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար