Ի պատասխան ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ «Սև բերդի» մասով արված հայտարարության

17-04-2019 15:31:12   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Պատգամավոր  Նազելի  Բաղդասարյանը  ԱԺ բարձր  ամբիոնից հայտարարություն  հնչեցրեց` Գյումրու պատմամշակութային արժեքների պահպանման համատեքստում շոշափելով Բալասանյան  ազգանունը:   
 


Ցավու
մ  ենք,  որ  պատգամավորը  տարբերություն  չի  տեսնում  պաշտոնյայի  կողմից  հանրային գույքը  սեփականաշնորհելու  և  երկու  տասնամյակ առաջ  սեփակաշնորհված  կառույցը  մասնավորից  գնելու  մեջ, ինչն էլ տեղի  է  ունեցել  «Սև բերդի» պարագայում: Միևնույն  ժամանակ  մշակույթով մտահոգ մարդկանց   հիշեցնենք,  թե  ինչ  տեսք  ուներ  «Սև բերդը»  մինչև  Բալասանյան  ընտանիքի  կողմից  ձեռք  բերվելն ու ինչ տեսք  ունի հիմա: Նաև ներկայացնենք  մշակութային  այն միջոցառումների  ցանկը (ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկո (2016թ.) , «Գյումրի ռոք-ֆեստ 2016», 2018թ.-ին  Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված մեծամասշտաբ միջոցառում և այլն),  որոնք իրականացվել  են  այնտեղ վերանորոգումից հետո: Ուշադրություն դարձրեք՝ անվճար:
 
Կիսելով  տիկին  Բաղդասարյանի  մտահոգությունը  Գյումրու  պատմական արժեքների  պահպանման  մասով՝ նրան  և  բոլոր  շահագրգիռ  անձանց  սիրով հրավիրում  ենք  ծանոթանալու  Բալասանյանների  կողմից  «Սև բերդի» ձեռք բերման գործընթացի մանրամասներին և վերականգման ուղղությամբիրականացված  աշխատանքներին: Հուսով  ենք՝  դրանից  հետո  տիկին Բաղդասարյանը  կկիսի  հանրության  հետ  իր  ունեցած  տեղեկատվությունը:
 
Հ.Գ.Գյումրիում  կա  կիսավեր  և  լքված  ևս մեկ  մշակութային կոթող ՝ «Պայտաձև ամրոցը», որը սպասում է մտահոգ  և  հոգատար  ձեռքի:
 
Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 353 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար