Տիգրան Խաչիկյանը մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով համաժողովին

17-04-2019 17:17:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո»  թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին:
 


ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կազմակերպած համաժողովին մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, «ՄԱԶԾ Հայաստան» մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, համաժողովի կազմակերպիչ Կարեն Զադոյանը, այլք:
 
Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նախարար Արտակ Զեյնալյանի անունից շնորհակալություն է հայտնել  գործընկեր կազմակերպություններին համաժողովը կազմակերպելու և միջոցառման մասնակիցներին՝ իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը
օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա և յուրաքանչյուրը գործնականում ականատես է եղել կոռուպցիայի բացասական ազդեցության հետևանքներին:
 
  «Ինչպես նկատել եք, կոռուպցիան արմատախիլ անելու վճռականությունը ցայտուն կերպով արտացոլված է նաև կառավարության ծրագրում և կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ուղով տանելու նպատակով, կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Վերոգրյալի համատեքստում չափազանց կարևորում եմ նման համաժողովների կազմակերպումը և իրականացումը, քանզի սա լրացուցիչ հարթակ է ականջալուր լինելու քաղաքացիական հասարակության առաջարկություններին և մտահոգություններին, միջազգային մասնագետների կողմից ներկայացված փորձին, պետական մարմինների ներկայացուցիչների կարծիքներին »-նշել է նախարարի տեղակալը:
Փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նաև անդրադարձել է միջոցառման առանցքային նշանակությանը և նշել, որ այն բաղկացած է լինելու կոռուպցիայի դեմ պայքարում վճռորոշ դեր խաղացող բաղադրատարրերի վերաբերյալ քննարկումներից, մասնավորապես, գողացված ակտիվների վերականգնման մեխանիզմներ, ազդարարման համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ գործունեություն, հակակոռուպցիոն կրթություն:
 
Այս համատեքստում փոխնախարար Խաչիկյանը համոզմունք է հայտնել, որ Արդարադատության նախարարությունը ներկայում հավաքագրում է բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ներկայացված կարծիքները և մոտակա ժամանակահատվածում դրանց արդյունքում նախագիծը լրամշակելուց հետո այն ևս մեկ անգամ կներկայացվի հանրային քննարկմանը: Բացի այդ, անդրադառնալով
ազդարարման համակարգին, փոխնախարար Խաչիկյանը նշել է, որ առաջիկայում հանրության դատին կհանձնվի ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի հաջողման նպատակով ակնկալում է բոլորի ակտիվ մասնակցությունը՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորման առումով:
 
Նշենք, որ համարժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու հակակոռուպցիոն անկախ մարմնի տեսակին, ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերադարձման ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, հակակոռուպցիոն կրթությանը և այլ հարցերի:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 233 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար