ՀՕՖ-ը 27 դրամաշնորհ հանձնել է գիտնականներին

17-04-2019 19:20:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
27 խմբում ընդգրկված հայաստանցի 88 գիտնական դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
 

2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) այս տարի ներկայացված 218 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 27-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 12-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ: 
 
«ԳԿՀԱՀ սփյուռքի եզակի կառույց է, որը 19 տարի շարունակ
գիտական դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանի գիտնականներին, նպաստում է գիտության զարգացմանը, ինչպես նաև գիտնականներին առաջ շարժվելու կամ իրենց առաջին ուսումնասիրությունն անելու հնարավորություն է տալիս»,- Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած դրաշնորհների հանձնման արարողությանը նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։
 
27 դրամաշնորհներից 3-ը տրամադրվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ երիտասարդ գիտնական խմբերին: Այսպիսով՝ 2013-ին սկսված համագործակցության շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների թիվը դարձել է 23:
 
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտությունները գիտության գրեթե բոլոր ոլորտներն են ընդգրկում: 2019-ին 10 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 5 դրամաշնորհ՝ քիմիայի, 3՝ կենսատեխնոլոգիայի, 2-ական` ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, 1-ական`բշժկության, գյուղատնտեսության, էլեկտրոնիկայի, հնագիտության, պատմության:
 
Անցած 19 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 2670-ից ավելի դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 488 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1735 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 440 հազար դոլար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 418 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար