Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

18-04-2019 13:10:23   | Արմավիրի մարզ  |  Իրավունք
 


 
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1965թ., տան խորդանոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել
է կնոջ հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է 47-ամյա կնոջ դեմքին, մազերից քաշել, գցել գետնին և 4-5 անգամ բռունցքով հարվածել նրա դեմքին: Այնուհետև  հատակից վերցնելով խոհանոցային դանակը՝ 53-ամյա տղամարդը քաշել է կնոջ դեմքին՝ պատճառելով  ծանր մարմնական վնաս, որն արտահայտվել է  դեմքի անջնջելի այլանդակմամբ: 
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 53-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 289 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար