Փաստաթղթերը դպրոց ներկայացնելու ժամկետները

17-05-2019 17:12:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի, ժամը 15:00-ի դրությամբ  հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10 367 երեխա:
 


Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:
 
Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10
աշխատանքային օրվա ընթացքում:
 
Ծնողները նշված ժամկետներում փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:
 
 
 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
 
1. Դիմում` ուղղված տնօրենին
 
2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,
 
3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,
 
4. 2 լուսանկար՝ 3x4 չափսի,
 
5. Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում: Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաև երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը:
 
Համակարգը նաև հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված: Ստուգումը կատարել հետևյալ հղմամբ  https://bit.ly/2HokL5g:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 452 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար