Պետք է հրաժարվել կառավարման՝ անհատների վրա հիմնված գործելակերպից, հանդիպել քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցների հետ

20-05-2019 12:43:59   | Հայաստան  |  Քաղաքական
Հայկական հեղափոխության երկրորդ փուլի նախօրեին, որ հենց նոր հռչակեց Փաշինյանը, ուզում եմ նշել, որ կառավարման հին համակարգը և սկզբունքները մեր երկրում վերակենդանանալու որևէ հնարավորություն չպետք է ունենան:
 


Դատարանները փակելու կոչը այդ ճանապարհին միակ կարևոր քայլը չէ, պայքարը պետք է լինի համակարգային, օրենքներով ամենից առաջ, ուստի պետք է հրաժարվել կառավարման՝ անհատների վրա
հիմնված գործելակերպից, սկսել խորհրդակցական հանդիպումներ ժողովրդավարության և Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության գաղափարների դավանորդ ՀՀ քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցների հետ:
 
Մեր նպատակը մեկն է՝ հայոց պետականության ներքին և արտաքին անվտանգության խնդիրների կարգավորումը քաղաքական համազգային վստահություն վայելող, ժողովրդավարական և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը: Հակառակ դեպքում կառավարման ճգնաժամից անցում ենք կատարում անիշխանության....
 
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 819 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար