Այսօր այն վիճակն է, որ դատավորներն ինչ ուզում՝ անում են, օրենքի վրա էլ թքած ունեն. քաղաքացին՝ դատաիրավական համակարգի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



20-05-2019 18:32:44   | Հայաստան  |  Հասարակություն
 


Այսօր այն վիճակն է, որ դատավորներն ինչ ուզում՝ անում են, բացարձակապես որևէ մեկից չեն վախենում, օրենքի վրա էլ թքած ունեն: 
 
Նման կերպ բնութագրեց ներկայիս դատական համակարգի վիճակն այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներից մեկը՝ Հենրիկ Գևորգյանը: 
 
Ըստ նրա՝ նման պայմաններում
երկիրը չի կարող զարգանալ, իսկ վարչապետի՝  դատաիրավական համակարգում կտրուկ փոփոխություններ կատարելու մասին մայիսի 20-ի ելույթն ուշացած է: 
 
«Դատական համակարգը հիմնովին փոխել է պետք, հույս ունեմ, որ վերջապես այդ ամեն ինչը կարվի, որովհետև նորից եմ կրկնում՝ առանց դատական ճշմարիտ և արդար դատական համակարգի, երկիրը չի կարողանա երբևէ զարգանալ»,- նկատեց Հ. Գևորգյանը: 
 
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում գործադիրի ղեկավարը նախանշեց այն քայլերը, որոնցով պետք է դատաիրավական համակարգը բարեփոխվի: Մինչ այդ Ն. Փաշինյանը կոչով դիմել էր քաղաքացիներին՝ հորդորելով այսօր վաղ առավոտից փակ պահել անխըտիր բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ դատավորներին մուտք գործել դատարաններ: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 993 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար