Հայաստանի օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի

21-05-2019 11:01:30   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Հայաստանում օգտատերերի 8,2%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է ֆիշինգային գրոհների։ Նույն ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում, իսկ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է օգտատերերի 14,76%-ը, և այդ ցուցանիշով երկիրն աշխարհում գրավել է 10-րդ տեղը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
 


Եթե 2019 թվականի առաջին եռամսյակում ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգի միջոցով աշխարհում կանխվել է խարդախ կայքեր օգտատերերի անցնելու 111 մլն 832 հազ. 308 փորձ, և գրոհների ենթարկված ունիկալ օգտատերերի բաժինը կազմել է նրանց ընդհանուր թվի 12,11%-ը, ապա
նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են 90 մլն 245 հազ. 60 և 9,6%։
 
Փորձագետները Հայաստանի նկատմամբ ֆիշերների հետաքրքրությունը բացատրում են առցանց գործարքներ կատարելու հարցում օգտատերերի ակտիվությամբ։ Դեպի օգտատերերի փողեր ուղին ֆիշերները հարթում են խաբեությամբ նրանց հաշվառման տվյալներին տիրանալու միջոցով։ Համապատասխանաբար, օգտատերերը չպետք է արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, և այնուհետև տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Ֆիշինգային կայքեր այցելելու հարցում օգտատերերի անվտանգությունն ապահովում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը։
 
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 260 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար