Կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը

23-05-2019 17:08:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մայիսի 23-ին ՀՀ տնտեսական զարգացման
և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։  
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների բաժնի ղեկավար Դիանա Յաբլոնսկայան:
 
Մանե Ադամյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի գերատեսչություններին ավելի մոտիկից   Թայեքս և Թվինինգ գործիքներին ծանոթացնելու նպատակով՝ դրանք առավելագույնս օգտագործելու համար։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված են մի շարք դրույթներ, որոնց իրականացումն արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է ԵՄ փորձագետների աջակցությունը, ինչը կիրականացվի Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով։ Փոխնախարարը հավելել է, որ նշված գործիքները լայնորեն և հաջողությամբ կիրառվում են ինչպես այն երկրներում, որոնց հետ աշխատում է ԵՄ-ն, այնպես էլ  հենց ԵՄ անդամ երկրներում։ 
 
Դիանա Յաբլոնսկայան իր ներածական խոսքում ընդգծել է, որ Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով իրենք օգնում են պետական մարմիններին հասնել ավելի մեծ
արդյունքների։ 
 
Եվրոպական հանձնաժողովի փորձագետները մանրամասն ներկայացրել են վերոնշյալ գործիքների կիրառման հնարավորությունները ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին:
 
Հիշեցնենք, որ աշխատաժողովի նպատակն է ապահովել ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների առավել արդյունավետ կիրառումը ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 370 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար